Բազելյան համաձայնագրեր
Անգլերեն՝ Basel Accords
Սահմանում
Միջազգային բանկային կանոնակարգեր, որոնք սահմանում է Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն։ Հիմնականում կարգավորում են կապիտալի նվազագույն նորմատիվներն ու ռիսկով կշռված ակտիվները։
Օրինակ
Բազել III-ը, որն ավարտուն տեսք ստացավ 2008-ի ճգնաժամից հետո, զգալիորեն բարձրացրեց հիմնական կապիտալի պահանջները։