Ճապոնիայի բանկ
Անգլերեն՝ Bank of Japan
Սահմանում
Ճապոնիայի կենտրոնական բանկը։ Առաջիններից էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց մինչև զրո, առաջինը կիրառեց քանակական մեղմացումը և ընդունեց եկամտաբերության կորի վերահսկումը։
Օրինակ
Ճապոնիայի բանկը վերջին երկու տասնամյակի մեծ մասում մեկօրյա տոկոսադրույքները պահել է զրոյի կամ դրանից ցածր մակարդակում։