Համախառն պահանջարկ
Անգլերեն՝ Aggregate Demand
Սահմանում
Տնտեսությունում վերջնական բարիքների և ծառայությունների վրա կատարվող ընդհանուր ծախսը՝ գների յուրաքանչյուր մակարդակի դեպքում. C + I + G + (X − M)։ Գների մակարդակի աճի հետ նվազում է, նվազման հետ՝ աճում։
Օրինակ
Հարկի իջեցումը, որը մեծացնում է սպառողական ծախսերը, համախառն պահանջարկն աջ է տեղաշարժում։